09 03 2022

Այս իշխանությունը դագաղներ էր դնում մարդկանց տների մոտ, որևէ՞ մեկը պատժվեց դրա համար. Ռուբեն Մելիքյան



Այս գործը առհասարակ չպետք է լիներ, իսկ եթե կա, ապա մեր խնդիրն այս գործում ցույց տալն է, որ նման գործի հարուցումը աբսուրդային է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 10-ի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով այս իշխանությունն ավելի խայտառակ բաներ էր անում, բայց որևէ մեկը չդատվեց:

Հիշեցնենք, որ գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեւ ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք, իբրև բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։

Դատարանը պետք է պարզի՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել հայհոյանք վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ