«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դեպի բռնապետություն
Դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողությունները, քրեական հետապնդումը խիստ սպասելի էին: Սա ուղղորդված քրեական գործերով իշխանությունների համար ոչ ընդունելի որոշում կայացրած դատավորի գործողություններին միակ արձագանքն է, որ կարելի էր ակնկալել:
Սա նախազգուշացում է ոչ միայն Բախշյանին, այլև դատական համակարգում օրենքով առաջնորդվող, իշխանության կամակատարը չդարձած դատավորներին: Սա նախազգուշացում է ողջ դատական համակարգին:
Իսկ էլ ի՞նչ կարելի էր ակնկալել ԵԽԽՎ «չափանիշներով» ժողովրդավարության բաստիոնից:
Եվ որքան էլ իշխանությունները թմբկահարեն ԵԽԽՎ բանաձևը, դրանից իրականությունը չի փոխվում: Ժողովրդավարությունից բռնապետություն մեկ քայլ է, իսկ մեր երկիրը հաստատակամորեն բռնել է այդ ճանապարհը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը