ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլոր ճանապարհները տանում են նիկոլի քննչական մարմինների դռներ
Արծվիկ Մինասյանից, Գերասիմ Վարդանյանից հետո այսօր առավոտյան ոստիկանները մեր դուռն էլ թակեցին հարցաքննության ներկայանալու ծանուցագրով։ Իշխանությունն ու նիկոլը կատաղել են, չեն հանգստանում։ Նրանք սկսել են խոսել միայն քրեական գործերի լեզվով։ ՊԱՏՐԱՍՏ ենք։ Վարժ ենք։ Ուղղակի քննիչներն են մեղք մեր ձեռքը։ Այսօր 15։30, բոլորիս (կարծում եմ դեռ ցանկը մեծանալու է) կանչել են Երեւանի քաղաքի քննչական վարչություն։ Լավ չհասկացա՝ կասկածյալի կամ վկայի կարգավիճակով։ Ենթադրում եմ, որ տեղում արդեն մեղադրանք կառաջադրեն։ Բայց այդ շենք ուրիշ ապրումներով եմ մտնելու։
Իսկ 17։00 բոլորս հավաքվում ենք ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքը հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության եւ իրավական քաոսի դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը