Ապօրինությունը ապօրինության հետևից, կարևոր չէ դատախազության գալ-չգալը, եթե գային էլ, պետք է իրենք միջնորդեին այս հոդվածով քրեական գործը կարճել, քանի որ նման հոդված այլևս չկա, և հետո ասել, որ խնդրել են, միջնորդել են, որ ծանոթանան, դա ուղղակի ծիծաղելի է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա կայացրած որոշմանը:
«Միանշանակ է, որ դատավորը ճնշումների տակ է, թե ինչպես է հաջողվել ճնշել, ենթադրություններ կարելի է անել, բայց մինչև ամսի 2-ը ստացվում է, որ մարդկանց ապօրինի հետապնդում է հայտարարված գոյություն չունեցող հոդվածով, առհասարակ այս գործը ոտքից գլուխ ապօրինության գագաթնակետ է, նախ որովհետև Ռոբերտ Քոչարյանը օժտված է անձեռնմխելիությամբ: Վաղ թե ուշ, այն մարդիկ, որոնք այս հետապնդումը սկսել են, օրենքի առաջ պատասպան են տալու, արդարությունը կարող է հիվանանալ, բայց երբեք չի մահանում: Նման դեպք չեմ հիշում , որ ՍԴ որոշումը չկատարվի»,-ասաց Բալայանը:
Հիշեցնենք, որ Մարտի 30-ին ՍԴ որոշումից հետո կայացավ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը, որի ընթացքում դատավորը պետք է կարճեր քրեական գործը, քանի որ ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել է սահմանադրությանը հակասող: Մինչդեռ դատավորը հետաձգեց դատական նիստը, քանի որ դատախազները չեին ներկայացել նիստին, գրավոր միջնորդուոթյուն էին ներկայացրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը