20 02 2021

ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա..․ Արամ Վարդևանյան

ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա..․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաստորեն երեկվա ձերբակալությունների շքերթի հիմքը Քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածն է, որի վերաբերյալ կա առնվազն երկու խնդիր.

1) Հոդվածը ոչ միայն իրավական որոշակիության լրջագույն խնդիր ունի ու դրա պայմաններում հիմնավոր կասկածի շեմն առհասարակ հնարավոր չէ հաղթահարել,

2) Այլ նաև Հոդվածի հիմքը Ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման ԿԱՆՈՆՆԵՐԸ խախտելն է: Կանոնները սահմանված են Կառավարության որոշմամբ, որոնք ՄԻՊ դիմումի հիման վրա գտնվում են ՍԴ վարույթում և ՍԴ-ն ԿԱՍԵՑՐԵԼ Է դրանց գործողությունը: Այսինքն ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա..

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ