15 11 2020

Ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր․ Աշոտ Մինասյանին ԱԱԾ-ում մեղադրանք առաջադրեցին. փաստաբան

Ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր․ Աշոտ Մինասյանին ԱԱԾ-ում մեղադրանք առաջադրեցին. փաստաբան

Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին  ԱԱԾ-ում մեղադրանք են առաջադրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ամեն կերպ փորձում էին, որ ես հնարավորություն չունենայի այս նիստին ներկա գտնվելու, եւ նիստը հետաձգվեր։ Ես ուղղակի վեր եմ կացել եւ գնացել ԱԱԾ-ից, որովհետեւ դա հնարքներից մեկն է, որ փորձել ամեն ինչ անել՝ ձերբակալման հետ զուգահեռ քննվի կալանավորման հարցը։Երբ ինձ հետ կապ հաստատեցին ԱԱԾ-ից, խնդրեցին ներկայանալ եւ ուղղակի հարց տվեցի՝ արդյոք սա վերաբերո՞ւմ է մեղադրանք առաջադրելուն, կալանավորման միջնորդությանը, ինձ բառացի ասացին՝ ոչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործընթացը քաղաքական է. «Երբ քննչական մարմինը ստիպված է լինում նման «հնարքների» դիմել, դա խոսում է միայն քաղաքական գործընթացների մասին»։

Փաստաբանը վստահ է, որ քննչական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացնելու դատարան. «Ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր։ Կարծում եմ՝ համանման լինելու է նաեւ գործով անցնող մյուս անձնանց նկատմամբ։ Այս գործն իրենից լրջություն չի պարունակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ