Հարգելի սիրելիներս, արդյո՞ք ճիշտ է այն լուրերը, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները անցել են ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ, մասնավորապես ընտրող դատավորների եւ քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջեւ եղել է տարբերություն (քվեաթերթիկները շատ են եղել): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Գեւորգ Գեոզալյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դա այդպես է, ապա իմ սիրելի ԲԴԽ անդամներ ինչպե՞ս դա կբացատրեք: Ինչո՞ւ մինչ այս պահը քվեարկության արդյունքները տեղադրված չեն դատական համակարգի պաշտոնական կայքում:
Եթե պարզվեց, որ դատական համակարգի ընտրությունները անցել են կեղծիքով, ապա պատրաստ եմ ստանձնել յուրաքանչյուր այն դատավորի (ների) շահերի պաշտպանությունը, ովքեր կցանկանան դուրս գալ նախկին տրամաբանության շրջանակներից եւ օր առաջ առողջացնել իրենց իսկ համակարգը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը