07 07 2020

Հույս ունենք, որ դատարանը կընդունի մեր փաստարկները․ Ծառուկյանի բողոքների քննությունն ավարտվեց



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 7-ին, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։

«Դատական նիստն ավարտվեց։ Բավական մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները։ Դատարանի կողմից բավական խորը հարցեր կային երկու կողմերին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը. ժամը դեռ հստակ չէ»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ