07 07 2020

Ինչո՞ւ դատախազությունը միջնորդություն չի ներկայացնում չկայացած նիստերի հարցով. Արամ Վարդևանյան

Ինչո՞ւ դատախազությունը միջնորդություն չի ներկայացնում չկայացած նիստերի հարցով. Արամ Վարդևանյան

Թվով 28 դատական նիստ է տեղի ունեցել Ձեր նախագահությամբ, բայց քա՞նի դատական նիստ տեղի չի ունեցել, այ դա հիմնավոր կդարձներ դատախազության միջնորդությունը, եթե դա հիմնավորվեր, սակայն այդ ժամանակ երևի միջնորդություն չէին ներկայացվի: Այս մասին հուլիսի 7-ին ընթացող դատական նիստի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատախազների ներկայացրած միջնորդությանը:

«Դատական նիստերը չեն կայացել, քանի որ դատավորը վերապատրաստման դասընթացների մեջ է գտնվել, դատավորը գնացել է արձակուրդ 2 անգամ, նիստը չի կայացել թարգմանիչ չապահովվելու պատճառով, սրանք բոլորը չէ՞ որ չկայացած նիստերի հարցեր են: Մեր գործընկերները փորձում են մեր մեջ մեղավոր փնտրել, բայց չէ որ օբյեկտիվությունը պետք է գերակայի: Իմ թվարկածները՝3-4 ամսվա դատական նիստեր չունենալուն է վերաբերվում: Նորություն չի լինի, եթե ասեմ, որ դատավարական մասնակիցների ծավալը մեծ է: Եթե 80 հատորանոց քրեական գործ է, եթե 4 ամբաստանյալներ են, բա ի՞նչ պետք է լինի: Դատարանը բոլորի կարծիքը լսում է և այդ ծավալով միջնորդությունները արագ արագ ավարտվի՞, ոնց կարող է լինի: Յուրաքանչյուր պաշտպան պարտավորություն ունի չէ՞, պետք է մեր դիրքորոշումը ներկայացնենք»:

Արամ Վարդևանյանը, անդրադառնալով դատախազների ներկայացրած միջնորդությանը, թե պաշտպաններն կրկնել են ինքնաբացարկի և խափանման միջոցը փոխելու միջնորդությունները, նշեց.

«Հասկանում եմ, որ ջանք ու եռանդ չեն խնայել տարածելու այն միֆը, որ մենք ամեն դատական նիստին խափանման միջոցի հարց ենք բարձրացրել, կարծում եմ դժվար չէ պարզել, քանի անգամ ենք նման միջնորդություն ներկայացրել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ