ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը Դատախազությունը հասցեագրել է Ոստիկանություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Անի Սամսոնյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի գործընկերներ,
սույն թվականի մարտի 12-դիմել էի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերեւույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու եւ քրեական գործ հարուցելու ուղղությամբ։
Դատախազությունը դիմումս հասցեագրել է Ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ նույն փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին կցելու եւ համատեղ ընթացքը որոշելու համար։
Հիշեցնեմ, որ ես հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է էի Քրեական օրենսգրքի 322 (Ինքնիրավչություն) 223.2 223.3 (Քրեական ենթամշակույթ) հոդվածներով։
Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Քրեական հետապնդում իրականացնող մարմնից ակնկալում եմ գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ ուսումնասիրություն։
Հայաստանը ինքնադատաստանի երկիր չի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը