19  09  2019

Քոչարյանի գործով գրավի միջնորդությունը պետք է բավարարվի. փորձագետ.Politik.am

Քոչարյանի գործով գրավի միջնորդությունը պետք է բավարարվի. փորձագետ.Politik.am

Politik.am-ը գրում է․ «Գրավը համարում է կալանավորման այլընտրանքային միջոցը: Ինչպես տեսանք, դատական նիստի ընթացքում պաշտպանական խումբը ներկայացրեց այն փաստարկները, որոնք ապացուցում են, որ անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, նախաքննության մարմինների աշխատանքին չի խոչընդոտի, այսինքն՝ չի թաքնվի, ապօրինի ազդեցություն չի ունենա դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, օրինակ՝ վկայի: Այս բոլոր հանգամանքերը նշելով, պաշտպանական կողմը դատարանից խնդրեց կալանավորման փոխարեն գոնե գրավ կիրառվի»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով օրերս կայացած դատական նիստն ամփոփելով Politik.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հարթակ» ՀԿ-ի իրավական փորձագետ Նարե Ավետիսյանը: 

Անդրադառնալով մեղադրող կողմի ներկայացրած հակափաստարկներին, թե անձը առողջական խնդիրներ ունենալով տոմսը շուտ էր ամրագրել, սակայն հետ իմանալով, որ հնարավոր է՝ խափանման միջոց կիրառվի, դրա համար հետ է վերադարձնել ավիատոմսը, Ավետիսյանը ասաց, որ ինչպես նշել է պաշտպանական կողմը, դրանք հակափաստարկներ չէին, այլ պարզապես միջոց՝ անձի փախուստը հաստատելու համար: 

Հարցին, թե ի՞նչ անկալիք կան վաղվա դատական նիստից, դատարանը կբավարարի՞ գրավի միջնորդությունը, փորձագետը նշեց՝  Քրեկան դատավարության օրենսգրքով առաջնորդվելու, պաշտպանական կողմի մատնանշած փաստարկները հաշվի առնելու պարագայում՝ արդար որոշում կկայացվի: 

«Դատավարության ընթացքում էական է, թե ինչպիսի նյութեր և ինչպիսի փաստարկներ կներկայացվի: Պաշտպանական կողմը այս առումով հիմնավոր փաստարկներ է ներկայացրել, և եթե դատարանը դա հաշվի առանի, պետք է որ բավարարի միջնորդությունը»,- նկատեց իրավական փորձագետը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ