15 03 2019

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դատարանը բավարարել է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը նշել է, որ դիմելու են Եվրոպական դատարան:

«Սա արդեն խոշտանգում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կապված նրա առողջության հետ: Բոլոր հիմքերը կան, որ դիմենք դատարան»,- ասել է նա: Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանը դեմ էր ՄԻԵԴ դիմելուն, փաստաբանը նշեց, որ իրենց հաջողվել է համոզել նրան: «Արդեն համաձայնություն ստացել ենք, քանի որ չափն անցել են լրիվ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ