09 01 2019

Ձերբակալվել է Կարագանդայում ծեծկռտուքի գործով հայ կասկածյալը

Ձերբակալվել է Կարագանդայում ծեծկռտուքի գործով հայ կասկածյալը

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները ՌԴ  իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է, հաղորդում է Nur.kz կայքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևին։

Ներկայումս, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ