ՀՀ պետական բյուջեից հերթական գումարն է դուրս գրվում արդարադատության բացերի պատճառով: Կառավարությունը հուլիսի 26-ի նիստի ժամանակ որոշեց 12,200 եվրոյին համարժեք դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու համար:
«Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը կայացվել է 2018 թվականի մարտի 15-ին, ուժի մեջ մտել հունիսի 15-ին: Վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը