12 04 2024

«10-ի գործով» արդարացման դատավճիռ է կայացվել



«Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ակտիվիստ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․

«Արդարացման դատավճիռ կայացվեց 10-ի գոծով։

Այսօր Վերաքննիչ դատարանն արդարացրեց ինձ և իմ պայքարի ընկերներին:

Սա այն փաստն է, որ մեր դեմ իրականացվում էր բացահայտ քաղաքական հետապնդում այն բանի համար, որ մենք ունենք պատիվ և գիտակցում ենք մեր հայրենիքի արժեքը։

Այս տարիների ընթացքում երբեք չեմ փոշմանել իմ պայքարում կրած բոլոր զրկանքների համար և անցել և դեռ անցնելու ենք դաժան փորձությունների միջով հանուն մեր հայրենիքի ու քաղաքացիների համար։

Շնորհակալ եմ շատ մեր փաստաբան Sergey Harutyunyan -ին, Ruben Melikyan-ին, Alexandr S. Kochubaev-ին միշտ մեր կողքին լինելու համար։

Ու բոլոր այն մարդկանց ովքեր մնացել են սկզբունքային»։

Հիշեցնենք, որ գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեև ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք, իբրև բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։

Դատարանը պետք է պարզի՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել հայհոյանք վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ