Դատարանը մեղավոր ճանաչեց Արմեն Չարչյանին իրեն վերագրվող հանցանքի մեջ: Այս մասին Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ավարտին հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Կիրառեց ամենանվազագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում: Հաշվի առնելով հանգամանքը, որ Պարոն Չարչյանը 4 ամիս 17 օր գտնվել է անազատության մեջ՝ ընդհանուր պատիժը սահմանվեց 3 տարի 7 ամիս: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Դատավճռի մասով ունենք անհամաձայնություն: Ի սկզբանե ասել ենք, ասում ենք ու ասելու ենք, որ Պարոն Չարչյանը անմեղ է և պետք է կայացվեր արդարացման դատական ակտ»,- նշեց նա:
Փաստաբանը հավելեց, որ դատական ակտի ամբողջ ծավալով ստացումից հետո պատրաստվում են բողոքարկել և արդարացման տեսանկյունից վերականգնել արդարությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը