Իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
Հայաստանի թրքացման դեմ խաղաղ բողոքի շրջանակներում կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է: Բանն այն է, որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի ոստիկանի ներկայացրած՝ արագ քշելու պահանջը ոչ միայն օրինական չէ, այլև առերևույթ հանցավոր է։
Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ ապօրինություններ։
ՀԳ. Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի։ Ես շրջայցից հետո բաժնից դուրս եկա, բայց փաստաբաններ Ամրամ Մակինյանն ու Մանուշ Եսայանը մնացին բաժնում՝ անհրաժեշտ օգնությունն ապահովելու։ Բոլոր բաժիններում փաստաբանները աշխատում են։ Բոլոր բաժիններ այցելում են նաև ընդդիմադիր պատգամավորները։ Ոչ մի ապօրինի բերված արժանապատիվ քաղաքացի չի մնում առանց ուշադրության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը