17 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 193, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 193, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 350-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7885 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1489 է: Մեկ օրում մահվան դեպքերի թիվը 14 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9440-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 510 է, ընդհանուր առողջացածներինը՝ 327 539, փաստացի բուժվողներինը՝ 6437: Մեկ օրում արվել է 7069 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 479 389 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ