Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1232 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 629-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 51 քաղաքացի, մահացածների թիվը 6441 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1305 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 68 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7746-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1641 է, ընդհանուր առողջացածներինը՝ 272 332, փաստացի բուժվողներինը՝ 30 551: Մեկ օրում արվել է 10 281 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 120 537 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը