14 10 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1589, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1589, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1589 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 276 666-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 5675 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1231 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6906-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 754 է, ընդհանուր առողջացածներինը՝ 251 330, փաստացի բուժվողները 18 430 են: Մեկ օրում արվել է 12 522 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 839 622 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ