Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 296 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 146-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5018 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1175 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6193-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 577 է, ընդհանուր առողջացածներինը՝ 233 105, փաստացի բուժվողներինը՝ 9848։ Մեկ օրում արվել է 4178 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 616 849 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը