Երևանն այսօր
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա: Այն կտրուկ չէ, աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում, հատկապես աշնան առաջին կեսին, ունենք նոր ալիքի գալու վտանգ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Անդրադառնալով դելտա շտամին, նախարարի ԺՊ-ն նշեց, որ այս պահին չունենք շտամեր, բայց կարծում է, որ այն Հայաստանում շրջանառվում է, քանի որ ունենք բաց սահմաններ։
«Հայաստանում կորոնավիրուսի դելտա շտամը դեռ չի հայտնաբերվել սեկվենավորման հետազոտությունների ժամանակ, սակայն շտամը երկրում, իհարկե, շրջանառվում է»:
Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում նոր պատվաստանյութերի խմբաքանակի ձեռք բերման համար:
«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ են ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ընդգծեց նա:
Ավանեսյանի խոսքով, ամեն ինչ անելու են՝ տեղեկտավական արշավ, պրոցեսն ավելի դյուրին դարձնել, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի և ավելի անվտանգ միջավայր լինի Հայաստանում: Նա նշեց, որ որ շուտով պետք է վիճակահանությամբ պատվաստվողներին տրվեն թատրոնի, օպերայի, այլ մշակութային միջոցառումների տոմսեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը