Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:
Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ:
Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել է 54 քաղաքացու շրջանում, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը