Հայաստանում մայիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 2148 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 22177 (վերջին մեկ օրում՝ 1052): Փաստացի այս պահին բուժվում է 1136 անձ (մեկ օրում ավելացել է 33-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 977 անձ (վերջին մեկ օրում՝ 48 մարդ), 33 պացիենտ մահացել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը