15 04 2020

Եվս մեկ մահ, 44 նոր դեպք․ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1111-ի

Եվս մեկ մահ, 44 նոր դեպք․ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1111-ի

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1111-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Մահացել է ևս 1 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 17 է:

Առողջացածների թիվը վերջին մեկ օրում 32 է, ընդհանուր՝ 297, փաստացի բուժվողներինը՝  797: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 9095 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ