13 04 2020

Օրդինատուրայի ուսանողները ևս կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարում․ Անահիտ Ավանեսյան



Ընկերությունները և իրավաբանական անձինք, որոնք չունեն համապատասխան լիցենզիաներ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու համար, ՀՀ կառավարության որոշմամբ, այդպիսի հնարավորություն կստանան: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ նպատակն ընդունելի է, բայց ուսանողներն ի՞նչ իրավական հիմքով են աշխատելու: Ավանեսյանը պատասխանեց. «Նրանք անցնելու են վերապատրաստում, և նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր: Նրանք աշխատանքի են անցնելու ԲԿ-ներում»:
 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ