«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան արդեն երրորդ դեպքը մեկ օրում։
Ֆեյսբուքյան իր էջում ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է.
«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»։
Նշենք, որ կորոնավիրուսով վարակված եւս երկու քաղաքացի էր այսօր մահացել, մահացածների թիվը հասավ յոթի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը