23 01 2025

45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով

45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով

 

Կառավարությունը այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում ներառված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման հարցը։ Դրանով նախատեսվում է վերցնել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝

  • Առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,
  • Առողջապահական ծառայությունների որակի գնահատման և   հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը,
  • Բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,
  • Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,
  • Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,
  • Էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ