27  11  2017

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը նահանջեց չորս տեղով



Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան «Բումերանգ» երգով վաստակեց 148 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Վրաստանը, իսկ երրորդում՝ Ավստրալիան:

Հիշեցնենք, որ այս տարի քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց: Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50:

Նշենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին ևս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները զբաղեցրին երկրորդ հորիզոնականը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ