8 տարի է՝ իշխանության ես․ կամ ապացուցիր, կամ ներողություն խնդրիր․ Լևոն Քոչարյան

5 Օգոստոսի, 2026

 

«Պատգամավորները՝ թե՛ մենք, թե՛ իրենք, ելույթներն օգտագործում են ոչ միայն կոնկրետ թեմայից խոսելու, այլև ընդհանուր տարբեր հարցեր արծարծելու համար։ Եվ նորից հետ ենք գնում նույն վիճակին․ երբ կոնկրետ հարցերին ու հարցադրումներին պատասխան չի լինում, գնում են 30 տարի հետ, 20 տարի հետ, 10 տարի հետ ու փորձում են՝ ինչ-որ տեղերում ճիշտ բաներ մեջբերելով, իսկ շատ դեպքերում էլ ստով կամ կիսաճշմարտություններով, հակազդել այսօրվա տրվող արդիական հարցերին։

Այնպես որ, դա կառուցողական չէ․ իրենց վարքագիծն է այս ամեն ինչը հետ բերել, թեմաները… Դե, 8 տարի է՝ իշխանության են, ժողովո՛ւրդ, իսկապես 8 տարի է՝ իշխանության են․ գրեթե նույնքան կամ մի գուցե ավելի, քան Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել իշխանության։ Իսկապես, երեկ դրա համար էի ասում՝ մեկ-մեկ ինձ թվում է պետք է պտտվեմ, տեսնեմ՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր նստած է, այս կողմը իշխանությունն է, իրենք՝ ընդդիմությունը, որովհետև խոսույթն ընդդիմադիր խոսույթ է։ Այ մարդ, այսքան բանով մեղադրում ես, 8 տարի է՝ իշխանության ես․ կամ ապացուցիր, կամ ներողություն խնդրիր, որ տարածել ես, կամ ասա՝ այսքան մասով ճիշտ էր, այսքան մասով՝ սխալ»։ Հակառակ դեպքում՝ ոչ, իհարկե, սա կառուցողական չէ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...