Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

25 Օգոստոսի, 2026

 

«Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր հրահանգների կատարումն ուղղակի իրականացնում են։

Որ ասեմ՝ շատ մեծ ակնկալիքներ ունեմ, որ իրական արդարադատություն կլինի, բնականաբար՝ ոչ, որովհետև տեսնում ենք, թե ինչ պրոցեսի միջով ենք անցնում։ Ես ուզում եմ ուղղակի հատուկ մի շեշտադրում կատարել, որ սրանք ամենևին պետք չէ դիտարկել ոչ իրավական հարթության մեջ և ոչ էլ բուն էության մեջ խորանալ գործընթացի, որովհետև այս ամենն արվում է բացառապես առաջիկա զիջումների ֆոնին։

Այսինքն՝ փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ՝ լինի Տիգրանաշենի հանձնումը, լինի սահմանադրության՝ «Ալիևյան սահմանադրության» ընդունումը, փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնելու և նաև վախի այնպիսի մթնոլորտ սերմանելու, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի՝ ընդդիմադիր հայացք ունեցող, այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Երևանի՝ մեր սիրելի մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ։ Երևանը մեր տունն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը։ Այն պետք է լինի ապահով,...

Բագրատ սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»

Բագրատ սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025 թվականի օգոստոսի 19-ին մեկ­նարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։ Կարծիք կա, որ գործն...

Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Կենտրոնական Ամերիկայում գտնվող Պանամայի հարավում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պիտալոսաս Արիբա բնակավայրի շրջանում՝ Պանամայի հարավային ծայրակետից ոչ հեռու։ Երկրաշարժի օջախը...

Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են․ «Հրապարակ»

Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Լեւոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ,...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի․ «Հրապարակ»

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի...