Ինքն էլ է դատվելու, բայց նորմալ, իրավական պետության մեջ. Նարեկ Մանթաշյան

25 Օգոստոսի, 2026

 

«Այստեղ իրավական որևէ բան տեսնել ուղղակի շատ մեծ ջանասիրության դեպքում ևս անհնար է։ Սա զուտ քաղաքական հանձնարարություն կատարողներ են այս մարդիկ։ Երեկ Ազգային ժողովի քաղաքական թիվ մեկ ամբիոնից երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը քաղաքական հանձնարարական է տվել՝ Քոչարյաններին ունեզրկելու։ Այսպես հորինված ֆիրմաներ հիմա կփորձեն կապել Քոչարյան ազգանվան հետ։

Այս քաղաքական հետապնդումները մի վկայություն ունեն, որ այն մարդը, ով երեկ ասում էր՝ «Ես պատրաստ եմ այդ նույն դատով դատվելու», ես հույս ունեմ, որ ինքը, այո՛, դատվելու է, բայց ոչ էս դատով։ Ինքը դատվելու է նորմալ իրավական պետության՝ իրավական հետևանքներ ունեցող բուն իրավական պրոցեսներով՝ առանց քաղաքական հանձնարարականների, որովհետև էս գործողությունները ոչ միայն Քոչարյանների նկատմամբ են, այլ մեր պետության հիմքերի, հիմնասյուների նկատմամբ ոտնձգություն է։ Որովհետև հայտարարված իրավական պետությունում չեն կարող նման գործընթացներ տեղի ունենալ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա...

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Սյունիքի մարզում ընթանում են տարածքի մաքրման...

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական...

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ «Ալիևյան...