Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան 

25 Օգոստոսի, 2026

«Առավոտյան ժամը 7-ից պարոն Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում։ Դրան զուգահեռ՝ իրենց ընտանիքին պատկանող տարբեր գույքերում, ընկերություններում։ Իսկ պատճառը, կարծում եմ, այնքան ակնհայտ է, որ մեկնաբանելու կարիք էլ չկա, քանի որ, օրինակ, եթե տարիներ առաջ մենք փորձեցինք ապացուցել, այսինքն՝ ապացուցվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական պատվեր էր, մի հեռախոսազրույց ի հայտ եկավ՝ վարչապետի և ԱԱԾ ղեկավարի միջև, և դրանից ապացուցվեց, որ դա քաղաքական պատվեր է։

Բայց հիմա իրավիճակն արդեն այլ է։ Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակային՝ Ազգային ժողովի ամբիոնից, հայտարարեց, որ այս մարդիկ պետք է նստեն, պետք է ունեզրկվեն։ Այսինքն՝ տարբերությունը դա է։

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը մի շարք հակաիրավական և աբսուրդ հայտարարություններ էր անում՝ ասելով, թե հանրությունը պահանջում է, որ այս մարդիկ կալանավորվեն, ունեզրկվեն, և ես չեմ կարող հանրությանը բացատրել, որ դատարանները պետք է գործեն օրենքով սահմանված կարգով։ Ասում էր՝ ես նույնիսկ չեմ կարող բացատրել, թե ինչ է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Եվ դրանով երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները, թե ինչու է ինքը միջամտում դատական և ուժային կառույցների աշխատանքներին»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական...

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։ «Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման...