Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

25 Օգոստոսի, 2026

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, կասի, որ սա ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի իրագործում է, չեմ կարծում Հայաստանում կա մեկ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները, որ այլ ձև կարող են մեկնաբանել, սա է իրականությունը։

Խուզարկությունը այս պահին իրենց տանը շարունակվում է, վստահ եմ, որ Լևոն Քոչարյանը իր քաղաքական գնահատականները տալուց պատրաստ էր այդ ամենին, և ընդհանրապես, ուզում եմ շեշտել իմ գործընկերոջ այն միտքը, որ եթե խնդիրը լիներ ունեցվածք պահպանելը, հանգիստ կյանքը, ոչ ոք այստեղ չէր լինի, ինքը առավել ևս, հանգիստ կյանքի համար պետք է այս ամեն ինչից հեռու մնալ, այս ամենը այլ բանի մասին է և և ով այստեղ է՝ որպես ընդդիմություն, գիտի, թե ինչի միջով է ստիպված լինելու անցնել ինքը և իր ընտանիքը: Ոչինչ, սա էլ է մի փուլ, որը կանցնենք, աշխարհում բոլոր բռնապետությունները այսպես են գործել»,- ասել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր

Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։ Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց...

Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք՝ ֆեյք եք հակահայկական երանգներով․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին 

««Իրական Հայաստանի» ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել։ Կեղծիք է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից։ Դուք իրական հայկական...

Փաշինյանն ԱԺ ամբիոնից ուղիղ հրահանգել է գործողություններ իրականացնել Քոչարյան ընտանիքի նկատմամբ․ Ագնեսա Խամոյան

  «Առավոտյան ժամը 7-ից սկսած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության, եթե չեմ սխալվում, Ալֆա ջոկատի ծառայողները՝ մարդիկ, որոնց ֆունկցիան ամենևին այն գործողությունները չեն, որոնք հիմա իրականացնում են...

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ,...

Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից բացի ձերբակալվել է ևս 4 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից բացի ձերբակալվել է ևս 4 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Բացի Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից ձերբակալվել է ևս 4 անձ: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս...