Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

25 Օգոստոսի, 2026

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին զիջելու և ուժի գործադրմամբ Սահմանադրություն փոխելու ճանապարհային քարտեզի մասին։

Այս ճանապարհին փորձում են ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին տարբեր մեթոդներով՝ պիտակավորումներով, հոդվածներով, մեկուսացնել, ձերբակալել, ունեզրկել, վախի մթնոլորտ տարածել երկրում, որպեսզի կարողանան այս թշնամական ծրագիրը Հայաստանում իրականացնել։

Խորքում Հայաստանում հենց սա է տեղի ունենում։

Այսօրվա հայտարարությունը տեսա՞ք, որ Ադրբեջանի Լաչին քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները հանդիպել են և էներգակիրների ու առևտրի հարցեր են քննարկել։ Այսինքն՝ երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին բոլոր խոչընդոտներին փորձելու են այսպես մեկուսացնել»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Երևանի՝ մեր սիրելի մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ։ Երևանը մեր տունն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը։ Այն պետք է լինի ապահով,...

Բագրատ սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»

Բագրատ սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025 թվականի օգոստոսի 19-ին մեկ­նարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։ Կարծիք կա, որ գործն...

Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Կենտրոնական Ամերիկայում գտնվող Պանամայի հարավում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պիտալոսաս Արիբա բնակավայրի շրջանում՝ Պանամայի հարավային ծայրակետից ոչ հեռու։ Երկրաշարժի օջախը...

Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են․ «Հրապարակ»

Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Լեւոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ,...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի․ «Հրապարակ»

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի...