Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

25 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։

Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները, հայցելով Նորին Սրբության հայրապետական օրհնությունը, ջերմորեն շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով՝ հայտնելով իրենց որդիական սերն ու անսասան հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եկեղեցականաց դասը Հայոց Հայրապետին մաղթեց քաջառողջություն, արևշատություն և արդյունավոր հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Իր հերթին Վեհափառ Հայրապետը, հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին, բարձր գնահատեց Մասյացոտնի թեմի հոգևորականների հանձնառու, նախանձախնդիր ծառայությունը: Նորին Սրբությունը պատգամեց մերօրյա փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով և նույն նվիրումով ու քաջեռանդությամբ շարունակել արդյունավորել իրենց տերունապատվեր առաքելությունը՝ ի բարօրություն հայրենիքի և բարեպաշտ մեր ժողովրդի։

Նմանատիպ նյութեր

Ժամանակ չեն տալիս, որպեսզի դատարանից չհասցնենք թուղթ բերենք․ քաղաքացի 

«Մենք ենք խանութների սեփականատերերը։ Բոլոր խանութները նույն կարգավիճակում են։ Մենք մի փոքր ավելի շուտ ենք դիմել դատարան։ Մեր փաստաթղթերը երեկ են հասել, դատարանի որոշումներն արդեն ստացել ենք։ Բայց էլի եմ ասում՝ եթե բոլորին օրինական կարգով...

Քաղաքային իշխանություններ, վերադարձե՛ք սահմանադրական սահմաններ. Արթուր Ղամբարյան

Քաղաքային իշխանություններ, վերադարձե՛ք սահմանադրական սահմաններ. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով Շինարարների փողոցում վերջին օրերին քաղաքային իշխանությունների գործողություններին, գրում է. «Պարզվեց՝ «սեփականության իրավունքն անձեռնմխելի և սրբազան իրավունք է» համամարդկային սահմանադրական արժեքները չեն գործում ոչ...

ՄԱԿ-ը համավարակների կանխարգելմանն ուղղված հռչակագիր է ընդունել

ՄԱԿ-ը համավարակների կանխարգելմանն ուղղված հռչակագիր է ընդունել

2026թ. հոկտեմբերի 12-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «ՄԱԿ անդամ մի խումբ պետություններ ողջունել են ընդգրկուն...

Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան

Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: «Երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները

Լարված իրավիճակ Աջափնյակում․ Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները բանավոր տեղեկացրել էին, որ այսօր՝ 9:30-ին, կսկսեն Շինարարների փողոցում կրպակների քանդումը։...