«Ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ, իհարկե, ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական, չակերտավոր «զուգադիպություն» է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից՝ խուզարկություն իրականացնելու հենց երեկ։ Ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սա մեկ։ Սա ինքնին արդեն ծանրակշիռ փաստ է քաղաքական հետապնդումը հիմնավորելու։
Երկրորդը այն է, որ, էլի, չխորանալով դետալների, մեղադրանքի բովանդակության մեջ, թե ինչքան հին է՝ մոտավորապես 2000-ականների… Արդեն հաղորդագրությունից պարզ է՝ 2001-2002 թվականների բաներ են, որոնք օբյեկտիվորեն էլ չէին կարող առնչություն ունենալ որպես հանցակցություն պարոն Լևոն Քոչարյանի հետ։
Իր գործողության բնույթով, այսպես ասած, պատժիչ, ռեպրեսիվ գործողություն էր, որովհետև երեխաները շփոթված էին։ Դիմավորել… Պատկերացրեք՝ դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու սենց ասում էր՝ «Այս ի՞նչ են անում այս մարդիկ այստեղ»։ Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ, չգիտեմ, հնարավոր է՝ Սպայդերմենն է եկել։ Երեխաները շփոթված են»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






