Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովից հետո։ Գրում է ՏԱՍՍ-ը:
«Առայժմ այս նախագծին՝ «Թրամփի ուղի» տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր պատրաստակամության և հնարավորությունների մասին», — նշել է նախարարը։





