Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
«Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո նախարարությունը կներկայացնի վավերացման, հստակ ժամկետներ չեմ կարող նշել, կարծում եմ՝ մոտավոր հոկտեմբերի վերջ է նախատեսվում»,- ասաց նա։




