Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

5 Հոկտեմբերի, 2026

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը:

«Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը բացահայտում է ոչ միայն ԱԳՄԱՆ-ի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտումները, այլև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ձևական վերաբերմունքը քաղաքացու դիմումներին։

2026 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ներկայացված բազմաթիվ հարցումները, հիշեցումներն ու պահանջները կամ մնացել են անպատասխան, կամ էլ ձևական պատասխաններ են տրվել։ Իսկ e-request.am համակարգում հարցման կարգավիճակը 118 օր եղել է՝ «Ընթացքում է»։ Ստորև՝ Արտյոմ Բաղդասարյանի պատրաստած փաստաթղթային ուսումնասիրությունն ու ժամանակագրությունը։

Ներկայացնում եմ TRIPP («Տարածաշրջանային փոխկապակցվածության միջազգային ծրագիր») նախաձեռնության վերաբերյալ իմ պաշտոնական հարցումների, ՀՀ Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարության արձագանքների բացակայության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից դիմումի քննության չիրականացման ամբողջական փաստաթղթային ժամանակագրությունը (2026 հունվար-սեպտեմբեր)։

2026 թվականի հունվարի 29-ից սկսած՝ TRIPP ծրագրի վերաբերյալ իմ հարցումներին՝ ուղղված ԱԳՆ-ին, բովանդակային պատասխաններ չեմ ստացել, չնայած որ TRIPP-ը վերաբերում է Հայաստանի՝

— տարածաշրջանային կառավարման,

— անվտանգային համակարգերի,

— SPE-ների իրավական կարգավիճակի,

— և երկարաժամկետ պետական պարտավորությունների ձևավորմանը։

TRIPP-ը տեխնիկական նախաձեռնություն չէ․ այն կարող է ազդել Հայաստանի ինքնիշխանության, պետական կառավարման կառուցվածքի և տարածաշրջանային հավասարակշռության վրա։

Հետևաբար, պետությունը պարտավոր է ներկայացնել հստակ պատասխաններ՝

— ի՞նչ է TRIPP-ը,

— ի՞նչ պարտավորություններ է ստանձնում Հայաստանը,

— ի՞նչ ռիսկեր են գնահատվել,

— ի՞նչ վերահսկողության մեխանիզմներ են նախատեսված։

8 ամիս տևած նամակագրությունը ցույց տվեց հետևյալը՝ պետական մարմինները TRIPP-ի վերաբերյալ չունեն ձևակերպված քաղաքականություն և չեն կարողանում ներկայացնել ոչ մի բովանդակային պարզաբանում։

Սա վարչական ուշացում չէ։ Սա համակարգային խնդիր է, որը վերաբերում է պետական կառավարման թափանցիկությանը, հաշվետվողականությանը և վերահսկողական մեխանիզմների բացակայությանը։

1․ ԱԳՆ—ին ներկայացված հարցումները և արձագանքները

2026-ի հունվարի 29 — TRIPP-ի վերաբերյալ առաջին հարցում

Ներկայացվել է 7 ռազմավարական հարց TRIPP-ի՝

— կառավարման կենտրոնի,

— վետոյի մեխանիզմների,

— SPE-ների կարգավիճակի,

— օպերացիոն վերահսկողության,

— երկարաժամկետ պարտավորությունների,

— անվտանգային բաղադրիչի,

— տարածաշրջանային ազդեցությունների վերաբերյալ։

Դիմումը պաշտոնապես մուտքագրվել է նախարարության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։

Հունիսի 3 — երկրորդ հարցում (պատասխանի բացակայության վերաբերյալ)

Հունվարի 29-ի դիմումը e-request.am-ում փակվել էր «Ավարտված է» կարգավիճակով՝ առանց պատասխանագրի։

Պահանջվել է ներկայացնել ամբողջական և փաստարկված պատասխաններ։

03․06․2026-ին գրությունը կրկին մուտքագրվել է, պատասխանատու է նշանակվել Էմանա Մարտիրոսյանը։ Պատասխան չի տրվել։

Հունիսի 5 — ԱԳՆ-ի պաշտոնական պատասխան

ԱԳՆ-ն ուղարկել է միայն հրապարակային հղումներ՝

— հայտարարությունների,

— շրջանակային համաձայնագրի,

— մամուլի ասուլիսների։

Բովանդակային պատասխան չի տրվել։

Հունիսի 5 — իմ արձագանքը։

Ներկայացվել է, որ․

— ուղարկված հղումները չեն պարունակում TRIPP-ի վերաբերյալ փաստացի տեղեկատվություն,

— չեն անդրադառնում բարձրացված 7 ռազմավարական հարցերին։

Պատասխան չի տրվել։

2․ Դիմումներ Մարդու իրավունքների պաշտպանին

Հունիսի 25 — դիմում ՄԻՊ-ին։

Ներկայացվել է, որ․

— ԱԳՆ-ը փակել է հունվարի 29-ի դիմումը «Ավարտված է» կարգավիճակով՝ առանց պատասխանագրի,

— խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։

Պատասխան չի տրվել։

Հուլիսի 23 — հիշեցում․

Պահանջվել է տեղեկացնել քննության ընթացքի մասին։

Պատասխան չի տրվել։

Սեպտեմբերի 11 — պարտադիր պարզաբանումների պահանջ

Ներկայացվել է, որ․

— ՄԻՊ-ը չի արձագանքել ոչ հունիսի 25-ի դիմումին, ոչ հուլիսի 23-ի հիշեցմանը,

— օրենքը պարտադրում է ներկայացնել քննության ընթացքը ողջամիտ ժամկետում։

Պատասխան չի տրվել։

2․ Սեպտեմբերի 11 — Պարտադիր պարզաբանումների պահանջ ԱԳՆ—ին (Է. Մարտիրոսյան)

Սեպտեմբերի 11-ին ուղարկվել է պաշտոնական նամակ պատասխանատու անձին։

Ներկայացվել է, որ․

— դիմումը 7 ամիս շարունակ գտնվում է «Ընթացքում է» կարգավիճակում,

— ԱԳՆ-ը չի ներկայացրել ոչ մի բովանդակային պատասխան,

— նախորդ պատասխանները եղել են միայն հղումներ, որոնք չեն պարունակում TRIPP-ի կառավարման, իրավական կամ անվտանգային կառուցվածքի վերաբերյալ որևէ փաստացի տեղեկատվություն,

— խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածը։

Պահանջվել է․

  1. Ներկայացնել TRIPP-ի վերաբերյալ բովանդակային պատասխաններ։
  2. Նշել՝ ինչ գործողություններ են իրականացվել քննության շրջանակում։
  3. Բացատրել՝ ինչու է դիմումը 7 ամիս մնացել առանց պատասխանի։
  4. Նշել՝ երբ կարող է ակնկալվել վերջնական պատասխան։
  5. Ներկայացնել TRIPP-ի կառավարման, իրավական, ֆինանսական և վերահսկողական կառուցվածքը։

Պատասխան չի տրվել։

4․ ՄԻՊ—ի արձագանքները (սեպտեմբերի 25)

Առաջին արձագանք — մերժում։

ՄԻՊ-ը հայտարարեց, որ․

— դիմումը «ստորագրված չէ»,

— չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։

Սա ձևական պատճառաբանություն է, քանի որ․

— դիմումը ներկայացվել է նույնականացված էլեկտրոնային փոստից,

— օրենքը թույլ է տալիս գրավոր դիմում ներկայացնել էլեկտրոնային եղանակով։

Իմ արձագանքը

Ներկայացվել է, որ․

— հուլիսի 1-ի գրությունը չի ստացվել,

— էլեկտրոնային դիմումն իրավաչափ է,

— «ստորագրված չէ» պատճառաբանությունը անհիմն է։

Երկրորդ գրությունը

ՄԻՊ-ը պնդեց, թե գրությունները ուղարկվել են․

— 02․07․2026

— 23․07․2026

Այս նամակները չեն ստացվել, հետևաբար չեն կարող համարվել պատշաճ ծանուցում։

Երկրորդ արձագանք

Ներկայացվել է, որ․

— էլեկտրոնային դիմումը նույնականացված է,

— օրենքով համարվում է գրավոր դիմում,

— հետևաբար, մերժումն իրավաչափ չէ։

5․ e-request.am համակարգի արձանագրությունը

03․06․2026-ին մուտքագրված TRIPP-ի վերաբերյալ դիմումը ԱԳՆ-ում դեռ գտնվում է «Ընթացքում է» կարգավիճակում։ 118 օր շարունակ։ Առանց որևէ բովանդակային պատասխանի։ Առանց որևէ պարզաբանման։ Առանց որևէ գործողության։

2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ TRIPP նախագծի վերաբերյալ բոլոր պաշտոնական հարցադրումները, դիմումները, հիշեցումները և իրավական պահանջները մնացել են առանց բովանդակային պատասխանի։

ԱԳՆ—ն

— չի ներկայացրել TRIPP-ի կառավարման կառուցվածքը,

— չի ներկայացրել իրավական կարգավիճակը,

— չի ներկայացրել SPE-ների կարգավիճակը,

— չի ներկայացրել վետոյի մեխանիզմները,

— չի ներկայացրել Հայաստանի պարտավորությունները,

— չի ներկայացրել որևէ փաստացի պարզաբանում։

ՄԻՊ—ը

— չի իրականացրել բովանդակային քննություն,

— չի ապահովել պատշաճ ծանուցում,

— դիմումը մերժել է ձևական պատճառաբանությամբ,

— չի կատարել իր վերահսկողական պարտականությունները։

Պետական համակարգը TRIPP-ի վերաբերյալ գործել է՝  

— ոչ թափանցիկ,

— ոչ հաշվետու,

— ոչ իրավաչափ,

— ոչ արդյունավետ։

Պետական մարմինները TRIPP-ի վերաբերյալ տեղեկատվություն չունեն։ Սա ոչ թե վարչական ուշացում է, այլ պետական քաղաքականության բացակայություն։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները, իր գնահատմամբ, «դրսից կազմակերպված և կառավարվող գործընթաց» էին։ Եվրոպան ոչ մի անգամ չի դատապարտել Վրաստանում պետական հեղաշրջման և հեղափոխության փորձերը, քանի որ դրանք տեղի են ունեցել...

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից: Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն...

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ...

Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ կտան Ալիևի նման բռնապետի վերածվել․ Խուդոյան

«Ինչպես ցանկացած ավտորիտար պետությունում քաղաքական հետապնդումների դեպքում, նախ և առաջ պետք է դրա մասին շատ խոսել, պետք է օգտագործել իրավական գործընթացները երկրի ներսում և դրսում և, որ ամենակարևորն է, ինչը որ գործում է ավտորիտար...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են...