«Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է մնա 29 743 քառակուսի կիլոմետր։ Ինչպե՞ս է որոշվելու։
Ասացի, որ քարտեզներ կան, և այդ քարտեզների վրա այդ գծերը ամբողջությամբ կան։ Պետք է գնալ, կանգնել գետնի վրա, այդ գծերը սահմանազատել, այնպես, ինչպես արվել է Կիրանցում և մնացած տեղերում։
Ինչ վերաբերում է խոսույթներին, հիմա 2025 թվականի հունվարին, 2024 թվականի դեկտեմբերին, 2024 թվականի հոկտեմբերին, մայիսին և ընդհանրապես ցանկացած պահի կան բազմաթիվ հայտարարություններ կամ բազմաթիվ գործոններ, որոնք չեն բռնում խաղաղության հետ, չեն բռնում։
Բա բարդությունը դրա մեջ է։ Բա եթե ամեն ինչ բռներ խաղաղության հետ և խաղաղություն լիներ, խաղաղության անհրաժեշտությունը չէր լինի, որովհետև խաղաղություն կլիներ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






