Միրզոյանն ու Ղալիբաֆը ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր են քննարկել

5 Հոկտեմբերի, 2026

«Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:

Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են  ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:

Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին: Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն»:

Նմանատիպ նյութեր

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Առաջինին

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Առաջինին

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին: Նախագահ Աունի այցի գլխավոր նպատակը վեհափառ հայրապետին ցավակցություն հայտնելն էր՝ նրա եղբոր՝ Ավետիս Քեշիշյանի մահվան հետ կապված, որը վերջերս վախճանվել է Նյու...

Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան

Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան

Արարատ Միրզոյանն Իրանում հանդիպել է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի հետ։ Ղալիբաֆն ըստ էության Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է։ Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը ըստ էության իր ներքին տրամաբանությամբ կլինի...

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ «Անդրադարձ ենք կատարել Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացի...

«Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ․ «Կարճ ասած»

  2020թ․ այս օրը՝ պատերազմի 9-րդ օրը, ժպիտով լեցուն դեմքով ուղիղ եթեր մտավ Նիկոլ Փաշինյանը և շատ տարօրինակ կոչով դիմեց հանրությանը․ «Ովքեր ունեն իրենց հետ հագուստ, ձմեռային բաճկոն, սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ, որ...

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ի աղբյուրը։ Թե որ ԲԿ-ում է և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն...