Հանրային մեղադրողը կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ:
Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։
Ավելի վաղ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։
Նշենք, որ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են վաղարշապատում «հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա, իբրև թե Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչնդոտել են իրենց քարոզարշավը:





