Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նրանք հանդիպել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ միջոցառման հիմնական ծրագրից դուրս։
Նշենք, որ Բաքվում անցկացվում է CICA-ի 7-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի և այլ երկրների մասնակցությամբ։ Քննարկվելու են Ասիայում խաղաղության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության, տնտեսական զարգացման, տրանսպորտային կապերի և թվայնացման հարցերը։





