ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ»

11 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 10-11-ին կայանալիք «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» Փարիզի 9-րդ խաղաղության համաժողովին:

Փարիզից նա ուղիղ կմեկնի Անթալիա՝ COP31-ին մասնակցելու, եւ բաց կթողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նույն օրերին տեղի է ունենալու Մոսկվայում։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրության հարցում ՀՀ իշխանությունները կողմնորոշվում են հօգուտ վերջինի, անգամ փորձում են սադրել ՌԴ-ին, որ Հայաստանին իրենք դուրս թողնեն ՀԱՊԿ-ից։ Սակայն ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել` ոչ թե հանելու են Հայաստանին, այլ որոշում կկայացվի «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու» մասին՝ այդպիսով վերջնական որոշումը թողնելով Փաշինյանին։

Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշեր հեռացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առնվազն մենք կազատվենք դուրս գալու կամ դուրս չգալու դիլեմայից»,- նշել էր նա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նախագահ Քոչարյանը գործին ազդելու մի ձև ունի՝ մեղադրողներին տրամաբանության դասագիրք ուղարկել․ Օրբելյան

  «Գործը նկարագրած է․ կարդում ես՝ այս մեկը այսպես արեց, այս մեկը այնպես արեց, այն մեկը այսպես արեց, այս մեկը այստեղ գնաց, սա էժան էր, սա թանկ էր։ Ասում ենք՝ հա, շատ լավ է, մի հատ հարցի պատասխան ենք մենակ ուզում՝ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ...

Ընդդիմադիր լինելը չպետք է քրեորեն պատժելի լինի․ Արեգա Հովսեփյան 

«Եկել ենք Եվրամիության դեսպանատան դիմաց, որովհետև կարծում ենք, որ այն լռությունը, որը կա այսօր, որևէ հիմնավորում չունի։ Մենք առաջարկում ենք Եվրամիությանը բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, խոսել...

Աբու Դաբիում շարունակվում են  եռակողմ բանակցությունները 

Աբու Դաբիում շարունակվում են  եռակողմ բանակցությունները 

Աբու Դաբիում այսօր մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Նոյեմբերի 10-ին կայացած բանակցությունների առաջին օրը տևել է ավելի քան չորս ժամ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպումն արդյունավետ և...

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և...

Կփորձենք կազմակերպել, որ Սրբուհի Գալյանը հենց նախագահ Քոչարյանի խցում պատասխանատվություն կրի․ Աննա Գրիգորյան

  «Եթե տիկին Գալյանը կարծում է, որ նախագահ Քոչարյանի պահման պայմաններն իսկապես լավն են, թող գնա մի ամիս այնտեղ մնա։ Իսկ եթե պահը գա նաև իր անձնական պատասխանատվությունը կրելու, եթե իսկապես ինքը կարծում է, որ լավ պայմաններ են, մենք...