Ընդդիմադիր լինելը չպետք է քրեորեն պատժելի լինի․ Արեգա Հովսեփյան 

11 Նոյեմբերի, 2026

«Եկել ենք Եվրամիության դեսպանատան դիմաց, որովհետև կարծում ենք, որ այն լռությունը, որը կա այսօր, որևէ հիմնավորում չունի։ Մենք առաջարկում ենք Եվրամիությանը բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, խոսել ժողովրդավարության փաստացի մահվան մասին։

Հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր գործիչը մահանում է կալանավայրում։ Իհարկե, համապատասխան իրավական գործընթացներից հետո մանրամասներին կծանոթանանք, բայց առաջին և ամենակարևոր հարցը պետք է լինի՝ ինչո՞ւ էր նա այնտեղ։

Արսեն Գևորգյանը՝ մեր գործընկերը, մեր ընկերը, կալանավայրում էր, որովհետև ընդդիմադիր քաղաքական հայացքներ ուներ և Ստեփանավանում ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ էր։

Հետևաբար, մեր հիմնական պահանջն այն է, որ ընդդիմադիր լինելը չպետք է քրեորեն պատժելի լինի։ Փաստացի, այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր լինելը դարձել է քրեորեն պատժելի»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։ Ինչպես մանրամասնում է...

Նախագահ Քոչարյանը գործին ազդելու մի ձև ունի՝ մեղադրողներին տրամաբանության դասագիրք ուղարկել․ Օրբելյան

  «Գործը նկարագրած է․ կարդում ես՝ այս մեկը այսպես արեց, այս մեկը այնպես արեց, այն մեկը այսպես արեց, այս մեկը այստեղ գնաց, սա էժան էր, սա թանկ էր։ Ասում ենք՝ հա, շատ լավ է, մի հատ հարցի պատասխան ենք մենակ ուզում՝ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ...

Աբու Դաբիում շարունակվում են  եռակողմ բանակցությունները 

Աբու Դաբիում շարունակվում են  եռակողմ բանակցությունները 

Աբու Դաբիում այսօր մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Նոյեմբերի 10-ին կայացած բանակցությունների առաջին օրը տևել է ավելի քան չորս ժամ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպումն արդյունավետ և...

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի

Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և...

Կփորձենք կազմակերպել, որ Սրբուհի Գալյանը հենց նախագահ Քոչարյանի խցում պատասխանատվություն կրի․ Աննա Գրիգորյան

  «Եթե տիկին Գալյանը կարծում է, որ նախագահ Քոչարյանի պահման պայմաններն իսկապես լավն են, թող գնա մի ամիս այնտեղ մնա։ Իսկ եթե պահը գա նաև իր անձնական պատասխանատվությունը կրելու, եթե իսկապես ինքը կարծում է, որ լավ պայմաններ են, մենք...