Այդպես զիջելով՝ տեղ չենք հասնի․ Աննա Գրիգորյանը՝ իշխանության քաղաքականության մասին

9 Նոյեմբերի, 2026

 

«Մենք հասկանում ենք, որ խաղաղության օրակարգ, ըստ էության, չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական նոր պահանջ, և այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ գուցե այդ փուլում հասնեն իրենց պատկերացրած խաղաղությանը։ Բայց ամեն հաջորդ անգամ ականատես ենք լինում նոր պահանջների։

Հիմա ուզում եմ ընդգծել, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը և հիմնական քաղաքական ուժերը միավորվել են ու մեկ հարցի շուրջ կոնսենսուս ունեն՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանում ընդունվի Ալիևի սահմանադրություն։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերաբերյալ այսօր գործող քաղաքական ուժերն ունեն տարբեր կարծիքներ, բայց մի բան ակնհայտ է․ որքան էլ դժգոհություններ ունենանք գործող Սահմանադրությունից, Հայաստանում չի կարող ընդունվել ալիևյան սահմանադրություն։ Հայաստանում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, հայկական օրակարգի շրջանակում ձևավորված առաջարկ, և ոչ երբեք՝ այլ երկրի պարտադրանքով ընդունված սահմանադրություն»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել

Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել

Նոյեմբերի 6-ին Երևանում բացվել է «NORARALIK» խորագրով ցուցահանդեսը, որը միավորել է Հայաստանի և Թուրքիայի արվեստագետներին։  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Ցուցահանդեսի անվանումը կազմված է հայերեն «նոր» և թուրքերեն «aralık» բառերից։ Այն խորհրդանշում է երկու...

Արցախի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի հակառուսական թեզերը սինխրոն էին․ Ալեն Ղևոնդյան

  «Ես չեմ հասկանում կոլապսի գնալու, գոյաբանական խնդիրներ ունենալու այդ ֆանտաստիկ մղումը գործող իշխանությունների և նրանց տարբեր շրջանակների կողմից։ Այո, կան աշխարհաքաղաքական ճնշումներ և այլն, բայց երբ դու հասկանում ես թե անվտանգային,...

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան: Այս մասին հայտնում է Syunik.news-ը: Գորիսում տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել քաղաքի կանաչ տարածքներին և էլեկտրական...

Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան

Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան

Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն...

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ Նշենք, որ COP31-ը մեկնարկել է նոյեմբերի 9-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Համաժողովի շրջանակում նոյեմբերի 11-12-ին նախատեսված է...