Աբու Դաբիում այսօր մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։
Նոյեմբերի 10-ին կայացած բանակցությունների առաջին օրը տևել է ավելի քան չորս ժամ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպումն արդյունավետ և բովանդակալից է գնահատել։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են մարդասիրական հնարավոր քայլերը, մասնավորապես՝ գերիների ազատ արձակման հարցը, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երկարաժամկետ երաշխիքներն ու ռազմական գործողությունների դեէսկալացիայի հնարավորությունները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես բանակցություններն արդյունավետ է որակել՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռևս մեծ աշխատանք կա անելու, և համաձայնության հասնել առաջիկա 24 ժամում իրատեսական չէ։
Բանակցությունների առանցքային հարցերից է մնում տարածքային խնդիրը։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են էական տարաձայնություններ ունենալ Դոնբասի և հետպատերազմյան անվտանգության համակարգի վերաբերյալ։
Այսօր կեսօրին ռուսական պատվիրակությունը նախատեսում է բանակցությունների արդյունքներով հանդես գալ մամուլի համար հայտարարություններով։
Բանակցությունները շարունակվում են ԱՄՆ միջնորդությամբ։



