«Նախկինում ես ասել եմ, որ այս պահին հանրաքվե անցկացնելու առարկա գոյություն չունի։ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն որոշակի ընթացակարգեր անցնել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինձ համար ակնհայտ է, որ գործընթացն ընթանում է այն ուղղությամբ, որպեսզի մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ լիիրավ անդամակցության գործընթաց սկսելու հարցով։ Առավել ևս, որ կա գործող օրենք»,—այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Մանրամասն՝ տեսանյութում։





