Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը կարող է մեկնել Թուրքիա

5 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարելիցին, Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը՝ COP31-ը։ Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 5-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Ի՞նչ միջոցառման մասին է խոսքը, ինչով է այն տարբերվում ընդամենը օրեր առաջ Երևանում անցկացված COP17-ից, և արդյոք Հայաստանի վարչապետի մասնակցությունը պարտադիր է։

COP17-ի և COP31-ի միջև տարբերությունը  

Երևանում հոկտեմբերի 19-30-ը անցկացված COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն էր։ Դրա հիմնական օրակարգը բնության, կենդանական ու բուսական աշխարհի, անտառների, ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությունն էր։ Համաժողովի շրջանակում քննարկվել են նաև մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի դադարեցման և բնության վերականգնման միջազգային պարտավորությունները։

Իսկ Անթալիայում կայանալիք COP31-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովն է։ Դրա առանցքում գլոբալ տաքացման դեմ պայքարն է, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, էներգետիկ անցումը, կլիմայական ֆինանսավորումը և կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելը։ Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 9-20-ը։

Ի՞նչ մակարդակով էր Թուրքիան մասնակցել Երևանում անցկացված COP17-ին

Դեռ հոկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Թուրքիայից մասնակցություն է լինելու նախարարական մակարդակով։

Խոսքը Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլի մասին է։

Թուրքիան էլ կարող էր Երևանում անցկացված ՄԱԿ-ի միջոցառմանը ներկայացված լինել ավելի բարձր՝ նախագահի մակարդակով։ Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվել էր ոչ միայն COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառում, այլև առանձին՝ առաջնորդների գագաթնաժողով, որին մասնակցելու էին հրավիրվել պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Գագաթնաժողովին մասնակցել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Մասնակցել են նաև Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին և Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրին։

Փաշինյանը՝ COP31-ին

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը ստացել է դեռ սեպտեմբերին։ Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, կայացել էր Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Էրդողանը հրավիրել էր Հայաստանի վարչապետին մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։

Այնուամենայնիվ, COP31-ին Հայաստանի մասնակցությունը և անձամբ վարչապետի մասնակցությունը տարբեր հարցեր են։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները համաժողովին կարող են մասնակցել իրենց ազգային պատվիրակություններով՝ նախարարների, դիվանագետների, փորձագետների և այլ պաշտոնյաների մակարդակով։ Պետությունների ղեկավարների մասնակցությունը պարտադիր պայման չէ։ Այնպես որ, Հայաստանից կարող էր մասնակցել, այլ պատվիրակություն։ Բայց Փաշինյանն առիթը կարծես բաց չի թողնում միջոցառումների (հատկապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ) ներկա լինելու համար։

Անթալիայում նոյեմբերի 11-12-ին նախատեսված է նաև առանձին՝ համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը, որին հրավիրվում են պետությունների և կառավարությունների ղեկավարները։ Հենց այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև Փաշինյանը։

Առանձին ուշադրության է արժանի նաև միջոցառման մեկնարկի օրը

COP31-ը մեկնարկելու է նոյեմբերի 9-ին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման և 44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարելիցին։

Հենց այդ օրը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ արձանագրվեց ռազմական գործողությունների դադարեցումը։ Փաստաթուղթը դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենածանր քաղաքական և ռազմական իրադարձություններից մեկի հանգրվանը։

Եվ այս ֆոնին Հայաստանի վարչապետի հնարավոր այցը Թուրքիա՝ նոյեմբերի 9-ին մեկնարկող միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, անխուսափելիորեն ունենալու է նաև խորհրդանշական ընկալում։

Նմանատիպ նյութեր

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի եղել․ նա ակլոհոլ է օգտագործել

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի եղել․ նա ակլոհոլ է օգտագործել

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր...

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ն անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։...

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններում որևէ հստակություն չի եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները մայիսի 29-ի...

Տեռորիստական ձեռագիր. Ո՞վ է ում պատանդ պահում․ «Կարճ ասած»

Հայաստանում նոյեմբերի դրությամբ կա 1718 դատապարտյալ և 1523 կալանավոր։ Մեր երկրում գրեթե հավասար է նախնական կալանքի տակ գտնվող և օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձանց թիվը։ Նախնական կալանքի նման բարձր տեսակարար կշիռը լուրջ...

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն, այս մասին գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր  Ֆեյսբուքյան էջում։ «Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության...